Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցություն տրամադրվում է մի իշխանության, որն ամենօրյա ռեժիմով կազմաքանդում է դիմադրողականության ոչ նյութական, հոգևոր բաղադրիչը. «168 ժամ»

Օգոստոս 01,2024 09:30

Վերջին ամիսներին արևմտյան երկրների կողմից Հայաստանին տրվող քաղաքական, քարոզչական լայնածավալ և համեստ ֆինանսական օգնությունը պաշտոնապես ներկայացվում է՝ որպես «Հայաստանի դիմադրողականության բարձրացմանն ուղղված աջակցություն»։

Հայաստանի դիմադրողականությունն են ցանկանում բարձրացնել ականջահաճո հայտարարություններ անող եվրոպացի չինովնիկներն ու Հայաստան այցելող ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները, նույն նպատակն են հետապնդում եվրոպական կառույցների ընդունած բանաձևերն ու ամերիկյան պատվիրակությունների հետ ստորագրվող փաստաթղթերը։

Տեղեկատվական հարթությունում այդ իրադարձությունները ներկայանում են առավել քան գեղեցիկ ու հուսադրող։ Դիմադրողականություն։ Ահա այն հիմնական գաղափարը, որ գոնե հրապարակային տիրույթում դրված է Հայաստանին տրամադրվող աջակցության հիմքում։

… Պետության դիմադրողականությունն, ընդհանուր առմամբ, բաղկացած է նյութական և ոչ նյութական բաղադրիչներից։ Պայմանականորեն նյութական բաղադրիչին կարելի է վերագրել երկրի տնտեսական և որպես հետևանք՝ ռազմական հզորությունը, չափելի ու շոշափելի մի շարք այլ կարողություններ։

Ոչ նյութական ենթահամակարգի գնահատումը շատ ավելի բարդ է, բայց, ընդհանուր առմամբ, հանգում է հասարակության, ազգի հոգևոր դիմադրողականությանը, որի առաջնային բաղկացուցիչներն են ազգային արժանապատվությունն ու ինքնությունը, պատմական հիշողությունը, դավանանքը, հավաքական իղձերն ու տեսլականները։

Ահա այս հարթությունում՝ պետության դիմադրողականության ոչ նյութական բաղադրիչի առումով, Հայաստանի իշխանությունը վարում է դրա հետևողական վերացման, զրոյացման քաղաքականություն՝ սկսած «պատմական ու իրական Հայաստանների» հակադրումից, մինչև պատմության ուրացում, Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված քայլեր, նոր, սպառողական ինքնության ձևավորում, և այդպես շարունակ։

Այսպիսով ստացվում է, որ մի կողմից՝ հզորացվում է (չքննարկենք աջակցության ծավալը) պետության դիմադրողականության նյութական բաղադրիչը, մյուս կողմից՝ դրան ուղղված աջակցությունը տրամադրվում է մի իշխանության, որն ամենօրյա ռեժիմով կազմաքանդում է այդ նույն դիմադրողականության ոչ նյութական, հոգևոր բաղադրիչը, և բացառված չէ, որ արևմտյան աջակցության մի մասն էլ ուղղվում է այդ նպատակներին։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031