«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.
«Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա։ ՀՀ իշխանությունը գնում է Լոնդոն, չի հանդիպում ՄԹ վարչապետին, հանդիպում չի ուզում ՄԹ տրանսպորտի նախարարի հետ, չի հանդիպում անգամ հայկական լոբբիստական խմբին, որ այս նախագծերը առաջ է մղում։
Իրենք Ռուբինյանի մակարդակում են գերադասում այդ թեմաները քննարկել Թուրքիայի հետ։ Ես չեմ հակադրում՝ թող Ռուբինյանն էլ խոսի, բայց պայմանավորվել պետք է նախագծի տերերի հետ։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։
Կարդացեք նաև
Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը։
Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»: