Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հոր՝ «Որդիների կանչ» հ|կ անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը հետաձգվեց օգոստոսի 23-ին, ժամը 15:00-ին: Հաջորդ նիստին կշարունակեն հարցաքննել վկաներին, որոնցից ոմանց դատարան հարկադիր բերելու որոշում է կայացվել:
Այսօրվա դատական նիստի ավարտից հետո Գարիկ Գալեյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ոստիկանների նման պահվածքի՝ դատարան չներկայանալու վերաբերյալ ասաց. «Մենք բոլորս քաջ գիտենք, թե ինչ իշխանություն է երկրում եւ ով է երկրի գլխին նստած: Նրա կառավարած համակարգը, ոստիկանական համակարգը, բոլոր ծառայությունները նրա պես լինելու են անողնաշարներ: Ոստիկանները գան՝ ի՞նչ ասեն: Նախորդ դատական նիստին մի ոստիկան կար, որին կանչել էին: Ու եթե կհիշեք, ինքը տեղյակ էլ չէր, թե ինչի համար է եկել: Նույն կերպ, ոնց որ մյուս վկաները, որոնք նույնպես տեղյակ չէին»:
Հարցին, թե իր կարծիքով այս գործն ինչո՞ւ է այսքան ձգձգվում, հերոսի հայրը պատասխանեց. «Այս գործը ձգձգելով՝ փորձում են ինձ ինչ-որ ձեւով զսպել, հետ պահել պայքարից: Բայց չգիտեն, որ չեն կարող հետ պահել իմ դիրքորոշումը, իմ կարծիքը, իմ պահանջը հայտնելուց: Ես պահանջելու եմ, որ այս տականք իշխանությունը, Նիկոլը պատժվեն ամենայն խստությամբ: Ու նրա հետ իր դաշնակից ընկերները, որոնք այս ամեն ինչը կարող էին սաստել եւ չեն սաստում, կարող են կանխել եւ չեն կանխում: Ոնց որ ասել էր նրանց «հայրը»՝ Նիկոլը. մենք կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի: Բայց յոթ հազար տղաների արյունը մարսել հնարավոր չէ: Նիկոլը պատասխան է տալու: Այդ օրը գալու է, արդարությունը հաստատվելու է եւ Նիկոլն ու բոլոր նրանք, ովքեր այս ժամանակաընթացքում դավաճան եւ ազգադավ գործողություններին աջակցել են, պատասխան են տալու»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ