Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվին և Երևանին կոչ է անում զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և գտնել փոխընդունելի լուծումներ

Հուլիս 31,2024 18:25

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Բաքվին եւ Երեւանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին՝ հուլիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն հանդես է գալիս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր վիճահարույց հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

Պաշտոնյան նշել է նաեւ, որ դրան հասնելու համար  ճանապարհային քարտեզ է համարվում եռակողմ ձեւաչափի վերագործարկումը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ։  Անդրադառնալով հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին վերաբերող հարցին՝ ռուս պաշտոնյան նշել է՝ քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրում է ձգձգված բնույթ, երկարամյա դիմադրության արդյունքում երկու կողմերից էլ հազարավոր փախստականներ ու տեղահանվածներ կան։

«Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս երկու երկրների միջեւ ամուր խաղաղության հաստատման համար։ Եռակողմ պայմանավորվածությունները հենց այդ միտումն ունեն՝ նախատեսում են փուլային լուծում առավել բարդ խնդիրների, այդ թվում՝ սոցիալ-հումանիտար ուղղվածության, երկխոսության գործարկում քաղաքացիական հասարակությունների միջեւ։ Խոսքը միայն փախստականների մասին չէ, այլեւ հուշակոթողների ավերումը թույլ չտալու»,- ասել է Նաստասինը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031