«Ապառաժ». Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանը Երևանում կազմակերպում է «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են 10-14 տարեկան արցախցի երեխաներ։
2020թ․ պատերազմից և Շուշիի անկումից հետո «Վարանդա» երգչախմբի տնօրենությունը Ստեփանակերտում «Երգող Արցախ» երաժշտական ծրագիր էր կյանքի կոչել և հաջորդող տարիներին՝ նաև նոր սաներով, իրագործել այն։
«32 տարվա ընթացքում միայն անցյալ տարի էր, որ շրջափակման պատճառով չկարողացա այցելել Արցախ»,- հիշում է նա։
Կարդացեք նաև
Երևանում ծրագիրը ֆինանսավորում են ԱՄՆ-ում Կիլիկիայի կաթողիկոսության թեմը և մի քանի անհատներ։ Արդեն շուրջ 80 երեխաներ հավաքագրված են, և պարապմունքները սկսել են։ Փորձերը տեղի են ունենում երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 15։00-16։30-ին՝ Սայաթ Նովա փողոցի 15 հասցեում գտնվող Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում։ Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են միանալ։
Խոսելով խնդիրների մասին՝ Զաքար Քեշիշյանը նշել է, որ այստեղ դեռ չկան գործունեության համար այն պայմանները, որոնք Արցախում կային. «Բայց, փոխարենն ունենք կամք, նվիրում, հավատ և արցախցի հրաշալի երեխաներ, որոնք կիրագործեն այդ ծրագիրը»,- ավելացրել է նա։
Իսկ դուք ինչպե՞ս եք աշխատում Արցախից հեռու հարցին, պատասխանում է՝ «ատամները սեղմելով»։
Տաթեւիկ Աղաջանյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: