Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք կոթողներ անհետացել են. Ադրբեջանի թիրախում Վանք գյուղի արձաններն են

Հուլիս 31,2024 17:14

Օկուպացված Արցախի Վանք գյուղի տարածքում բարերար Լևոն Հայրապետյանի կողմից տեղադրված, գյուղը զարդարող և նրա նորովի խորհրդանիշը հանդիսացող մի շարք կոթողներ անհետացել են (տեսանյութը՝ այստեղ):

Մասնավորապես, գյուղի դպրոցի բակում գտնվող մի շարք փոքրիկ արձանների և բարերար Լևոն Հայրապետյանի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին իրենց տեղում չեն: Կիսանդրու հեղինակը հայտնի քանդակագործ Ալեքսան Բաբայանն է: Կիսանդրին և փոքրիկ արձանները տեղադրվել էին 2007 թվականին (նկ. 1):

Նկ. 1 Գուրգեն Հայրապետյանի կիսանդրին, լուս.՝ ֆեյսբուքյան էջից

Կարելի է ենթադրել, որ դրանք ուղղակի կամ վանդալիզմի են ենթարկվել, կամ էլ թալանվել են, քանի որ պատրաստված են եղել մետաղներից: Տեսանյութից երևում է, որ թալանված է գյուղի դպրոցը և մանկապարտեզը:

Ադրբեջանական կողմը հեռացրել է (տեսանյութը՝ այստեղ) նաև գյուղի մուտքի մոտ տեղադրված խորհրդանշական առյուծների (նկ. 2-4) պատվանդանների վրայի հայերեն «Վանք» գրությունը (նկ. 5):

Նկ. 2 Վանք գյուղը մուտքի առյուծները, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

 


Նկ. 3 Մուտքի առյուծները, մանրամասներ, լուս.՝ Հ. Պետրոսյանի:


Նկ. 4 Մուտքի առյուծները, մանրամասներ, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

Այդ պատվանդանների վրա են գտնվում քանդակագործ Ալեքսան Բաբայանի կողմից հեղինակած առյուծների արձանները: Վերջիններս տեղադրվել էին 2010-2011 թվականներին:

Ըստ քանդակագործի՝ առյուծների պատկերման գաղափարի հիմքում Գանձասարի վանքի առյուծանման պատկերներն են (նկ. 6), որոնք ավանդականորեն Հասան-Ջալալյանների տոհմի խորհրդանշաններն են համարվում և պատվիրատուն՝ Լևոն Հայրապետյանը, դա հիմք ընդունելով, առյուծային տեսք է տվել միջավայրին՝ գյուղի մուտքը, հուշահամալիրը, հայտնի ժայռակերտ առյուծը (նկ. 7): Ըստ հեղինակի՝ սա ավանդականի, պատվիրատուի գաղափարի և քանդակագործի ու ճարտարապետի յուրահատուկ համագործակցության օրինակ է (հեղինակի բանավոր հաղորդումն է):

Նույն տեսանյութից երևում է, որ վնասված և թալանված է ժայռակերտ առյուծի մոտ գտնվող համալիրը:

Նկ. 5 Վնասված պատվանդանը, լուսանկարը վերցված է @Kelbecerli յութուբյան էջում տեղադրված տեսանյութից: Տեսանյութը՝ այստեղ։

Նկ. 6 Գանձասարի վանքի առյուծանման բարձրաքանդակը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:


Նկ. 7 Վանք գյուղի ժայռակերտ առյուծը, լուս.՝ Հ. Պետրոսյանի:

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Monument watch) ակադեմիական հարթակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031