Sputnik Արմենիա. Ռուսաստանի ԱԴԾ-ն հայկական կողմին փաստացի պահպանության է հանձնել Հայաստանի անկախությունից ի վեր 32 տարի (չհաշված խորհրդային ժամանակաշրջանը) պահպանվող օդային տարածքում գտնվող պետական սահմանը:
Արձանագրության մեջ նշվում է, որ ռուս մասնագետներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ազգային կադրերի պատրաստման գործում:
«Ձեր ոչ միշտ նկատելի, բայց շատ անհրաժեշտ աշխատանքը զգալի ներդրում է ունեցել և ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի անվտանգության ապահովման գործում։ Կարելի է վստահորեն ասել, որ սահմանը, ձեր շնորհիվ, կողպված է»,-ասել է Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը։
Հրաժեշտի միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության ղեկավարությունն ու անձնակազմը (Ռոման Գոլուբիցկու գլխավորությամբ) և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքը (նոր հրամանատար գնդապետ Էդգար Հունանյանի հետ):