Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգոստոսի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը կարող է վերացվել»․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան

Հուլիս 31,2024 16:22

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանն ասաց, համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի նախաքննական ցուցմունքի հրապարակելուց հետո բոլոր վկաների հարցաքննությունը համարվում է ավարտված․ «Չկա այնպիսի անձ, որի վրա ըստ մեղադրող կողմի և դատարանի՝ Մամիկոն Ասլանյանը կարող էր անօրինական ազդեցություն գործադրել։ Բայց գրավի դեմ բերված բողոքի դատական ակտը պետք է հրապարակվի վաղը։ Այս փուլում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դեռ նման տեղեկություն չունի, կփորձենք այնպես անել, որ նրան այդ տեղեկատվությունը հասու լինի։ Դատախազը չէր ցանկանում, որ Արկադի Փելեշյանի ցուցմունքը հրապարակվի, որպեսզի իր բողոքում նշված հավանականությունը Վերաքննիչ դատարանի կողմից քննարկման առարկա դառնա։ Պաշտպանական կողմն ունի մտավախություն, որ օգոստոսի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից կարող է այդ հանգամանքը հաշվի առնվելով՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը վերացվել։ Մենք հույս ունենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգտնվի իր բարձունքի վրա և կիրականացնի արդարադատություն և ուժի մեջ կթողնի դատարանի՝ հուլիսի 16-ի որոշումը՝ առավել ևս, որ այսօրվա նիստում այն հանգամանքը, որը վկայակոչված է դատախազի վերաքննիչ բողոքում, արդեն իսկ վերացավ»։

Արտակ Ոսկանյան

Մամիկոն Ասլանյանն էլ նշեց՝ այս դատական նիստը նրա մասին էր, որ այն խոչընդոտները, որոնք ենթադրաբար ինքը կարող էր ստեղծել դատական քննության իրականացման հարցում՝ անօրինական ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա, արդեն իսկ վերացվել են․ «Տուժողի ներկայացուցիչն այսօր հարցաքննվեց և հրապարակվեց վերջին վկայի նախաքննական ցուցմունքը։ Ամբողջությամբ նույն դատախազի կողմից ներկայացված այն բողոքը, թե ես ազատության մեջ մնալով, կարող եմ վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալ, որևէ աղերս չի ունեցել իմ կալանքի ժամկետի հետ և այս 13-14 օրվա՝ ազատության մնալու հանգամանքի հետ։ Դա ևս սպառվեց, ու այլևս որևէ հիմք, հիմնավորում չի կարող լինել, որ ես կարող եմ ազատության մեջ մնալով ազդել վկաների վրա»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031