Հուլիսի 31-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում. ուղևորներ Ն. Հ.-ն (ծնված 1990թ.) և Ժ. Հ.-ն (ծնված 1970 թ.) տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և դիերը մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն