Միջազգային օլիմպիական կոմիտեն ակտիվորեն դիմադրում է օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մարզիկներին պարգեւավճարներ սահմանելու գաղափարի դեմ եւ խստորեն քննադատել է Թեթեւ աթլետիկայի միջազգային ֆեդերացիային՝ իր մարզաձեւերում յուրաքանչյուր օլիմպիական չեմպիոնի $ 50 հազար հատկացնելու նախաձեռնությունը: Սակայն մարզիկները ցանկացած պարագայում առանց փողի ակնկալիքի էլ Փարիզ կգնային:
Forbes Sport-ը հրապարակել է Խաղեր 2024-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը, որոնք միայն վերջին տարում միասին վաստակել են $ 951,8 մլն:
1.Ջոն Ռամ (Իսպանիա), գոլֆ, $ 218 մլն.
2.Լեբրոն Ջեյմս (ԱՄՆ), բասկետբոլ, $ 128,2 մլն.
Կարդացեք նաև
3.Յաննիս Ադետոկունբո (Հունաստան), բասկետբոլ $ 111 մլն.
4.Ստեֆեն Քարրի (ԱՄՆ), բասկետբոլ, $ 102 մլն.
5.Քեւին Դյուրանթ (ԱՄՆ), բասկետբոլ, $ 93,3 մլն.
6.Ռորի Մաքիլրոյ (Իռլանդիա), գոլֆ, $ 80,1 մլն.
7.Սքոթթի Շեֆֆլեր (ԱՄՆ), գոլֆ, $ 59,2 մլն.
8.Ջոել Էմբիիդ (ԱՄՆ), բասկետբոլ, $ 57,7 մլն.
9.Նիկոլա Յոկիչ (Սերբիա), բասկետբոլ, $ 56,1 մլն.
10.Էնթոնի Դեւիս (ԱՄՆ), բասկետբոլ, $46,2 մլն.
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ