Լրահոս
Օրվա լրահոսը

«Անսարք են». ամերիկյան շուկայից Tesla-ն հետ է կանչել 1,8 միլիոն ավտոմեքենա

Հուլիս 31,2024 15:57

«Ամերիկայի ձայն». Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչել ավելի քան 1,8 միլիոն ավտոմեքենա, քանի որ վտանգ կա, թե այդ մեքենաներում կարող է լինել ծրագրային խափանում՝ այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ ավտոճանապարհների երթևեկության անվտանգության պետական ծառայությունը (NHTSA):

Խնդիրը վերաբերում է կապոտին, որը կարող է ինքնուրույնաբար բացվել՝ նման կերպ փակելով վարորդի տեսադաշտը: Հետկանչը հիմնականում վերաբերում է 2020-2024 թվականներին արտադրված Model 3, Model S, Model X և Model Y-ի որոշ մեքենաների:

Խնդիրը շտկելու համար Tesla-ն նոր ծրագրային թարմացում է թողարկել՝ հայտնում է NHTSA-ը:

Անցած ամիս Tesla-ն հայտարարել էր, թե ԱՄՆ-ում հետ է կանչում Cybertruck բեռնատարների մեծ մասը՝ դիմապակու մաքրիչների և արտաքին հարդարման հետ կապված խնդիրների պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031