Չարենցավանի քաղաքացիները շարունակում են բողոքել՝ անձնագրային բաժինը Չարենցավանից Հրազդան տեղափոխելու դեմ, պահանջում են հետ բերել այն երկու աշխատակիցներին, որոնց տեղափոխել են Հրազդան։
Այսօր ցույցի կազմակերպիչ Գեւորգ Հակոբյանին եւ մի քանի այլ քաղաքացիների հրավիրել էին Ներքին գործերի նախարարություն՝ քննարկելու ստեղծված խնդրի հնարավոր լուծումները։
Նրանց ընդունեց Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, ասաց՝ խորքային, համակարգային բարեփոխումներ են արվում, բայց քաղաքացին իր մաշկի վրա դա կզգա ուշ։
Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, օպտիմալացվել անձնագրային բաժանմունքները, եթե թվայնացումն ավարտված չէ։
Կարդացեք նաև
«Դեռ հստակ պատասխան չունեն, մեզ չեն բավարարում իրենց պատասխանները»,- նշում են քաղաքացիները։
Նրանց խոսքով ՝ դեռ շարունակելու են պայքարը, ունեն նաեւ պլանավորված ցույցեր, մինչ այն պահը, որ Չարենցավանի երկու աշխատակիցներին հետ բերեն։
Առաջարկված բարեփոխումները չեն բավարարում բնակիչներին, ասում են, եթե բնակիչը մաշկի վրա չի զգում, էլ ի՞նչ բարեփոխում։
«Ուրիշ տարբերակ չունեն՝ կընդառաջեն, շատերը ասում են, եթե նման բան շարունակվի՝ կլքեն Հայաստանը»,- նշում են քաղաքացիները։
Գագիկ Գաբրիելյանն էլ ի նշան բողոքի «ավելի սուր երգ» է գրել: Հիշեցնենք, որ նա ցանկացել էր ոստիկանության Հրազդանի բաժնի մոտ իր երգը հնչեցնել, որը ձոնել էր Վահե Ղազարյանին, բայց թույլ չտվեցին, եւ նա երգը հնչեցրեց մարզպետարանի դիմաց։
Հիշեցնենք, որ Չարենցավան համայնքի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան, Չարենցավանի բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում Չարենցավանի անձնագրային բաժինը հետ բերելու համար։
Լաուրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ