Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Դրա մասին ասվում է Politico-ի հրապարակման մեջ։
Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետներ հաստատել են, որ այս ամսվա սկզբին Միշելը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Այս հանդիպումների մասին ավելի վաղ չի հաղորդվել, և Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց մեղադրել են գագաթնաժողովի շրջանակում առաջնորդների մակարդակով հանդիպելուց հրաժարվելու մեջ:
Միշելը միաժամանակ ուղերձ է հղել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և «վերջնականացնել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելով որոշ հարցերի, մասնավորապես սահմանների սահմանազատման շուրջ:
Կարդացեք նաև
Սակայն ամիսներ տևած դիվանագիտական փակուղուց հետո Բրյուսելում հիասթափությունն աճում է, երբ երկար սպասված համաձայնությունն այդպես էլ իրականություն չդարձավ:
Հակառակ Միշելի հետ հանդիպումներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն չգտան։
«Օրվա վերջում երկու կողմերն էլ պետք է դադարեն խաղեր խաղալ և համաձայնության գան, քանի որ նախագահ Միշելն արել է ամեն ինչ ԵՄ-ի՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար», – Politico-ին ասել է Միշելի մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի: