Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ը Արշակունյաց պողոտա–Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթի դատարանի հարևանությամբ՝ վրաերթի է ենթարկել տղա երեխայի։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է իր գործընկերների հետ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկներն ու մոտոպարեկները, սակայն վերջիններս երթևեկությունը կարգավորելու փոխարեն վթարի հարևանությամբ գտնվող պատի տակ մեկը պպզած, մյուսները՝ կանգնած «գյալաջի» էին անում, մինչ դեռ դեպքի վայրում ոչ մի անվտանգություն չէր պահպանվում, ինչը հղի էր վթարներ լինելու հավանականությամբ, քանի որ վարորդները չէին հասկանա, որ նշված «Գազել»-ը կանգնած է, քանի որ դեպք է տեղի ունեցել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: