Ֆասթեքսը հովանավորել է հուլիսի 26-ին Sevan Startup Summit 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հաշմանդամային կիբերսպորտի «Metagait: Cyber Football» մրցույթը, որի կազմակերպիչն էր «ՔայլՏեք»-ը:
Ֆասթեքսի աջակցությամբ ձեռք է բերվել նորարարական MetaGait նեյրովերականգնողական սարքը, որը թույլ է տալիս մի քանի օգտագործողների խաղալ մեկ միջավայրում: Սարքի շնորհիվ խաղացողները, կատարելով քայլքի իմիտացիա, հայտնվել էին վիրտուալ իրականություն և մրցել միմյանց դեմ՝ ֆուտբոլի ձևաչափով։
«Քայլ թեք» ընկերության մարքեթինգի բաժնի պատասխանատու Լիլիթ Սարգիսյանը, կարևորելով խաղերի իրականացումը, նշել է, որ ապագայում դրանք վերածվելու են մեծ մրցաշարերի համաշխարհային մակարդակով․ «Արդեն երկրորդ տարին է, որ նման մրցույթ ենք իրականացնում, ու սա շատ կարևոր նախադեպ է հատկապես ֆուտբոլի պարագայում, որն աշխարհում մարդկանց մեծ մասի սիրելի խաղերից է։ Երբ սկսեցինք ֆուտբոլի խաղի ստեղծման աշխատանքները, բոլորի մոտ մեծ ոգևորություն էր, հատկապես` սարքն օգտագործողների մոտ», – ասել է նա։
Մրցույթին մասնակցել են 6 անձինք՝ երկու թիմերով։ Նախատեսված էր հաղթող թիմին պարգևատրել 900.000 դրամին համարժեք FTN–ով, իսկ պարտվող թիմին՝ 300.000 դրամին համարժեք FTN-ով: Մրցույթի ավարտին, սակայն, թիմերը որոշել են հավասարապես բաշխել ֆոնդը՝ յուրաքանչյուր մասնակցին տրամադրելով 200.000-ական ՀՀ դրամին համարժեք FTN-ներ:
Կարդացեք նաև
Այս համագործակցությամբ Ֆասթեքսը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ձևավորելու տեխնոլոգիապես զարգացած հասարակություն, որտեղ բոլորը կարող են ունենալ հավասար հնարավորություններ՝ անկախ սահմանափակումներից։
Ֆասթեքսի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։