«Ազատություն». Սպիտակի համայնքապետը քաղաքի օրվա առթիվ օրերս պարգևատրել է իրեն ու իր 9 ենթականերին։ 10 հոգանոց պարգևատրվածների ցուցակում համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է և երեք պահակ, երկու հավաքարար, երկու տնտեսվար, մեկ էլեկտրիկ ու մեկ վարորդ։
Ինչո՞ւ քաղաքի այս կարևոր տոնին համայնքի ղեկավարի ուշադրությանը միայն ինքն ու տեխնիկական 9 աշխատողներն են արժանացել՝ պահակից մինչև տնտեսվար։ Աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանն ասում է՝ մշակութային այս տոնին համայնքի ղեկավարն է որոշել ամենաշատ աշխատածներին։
«Տեխնիկական աշխատանքներն իրականացրած ավելի շատ նրանց վրա էր բեռը, և համայնքի ղեկավարը, որ այդ ամբողջ միջոցառման պատասխանատվությունը, զուտ այս ֆոնի վրա դրված էր իր վրա», – ասաց նա։
Բոլոր տասը աշխատողներն իրենց աշխատավարձի 100 տոկոսի չափով են ստացել լրավճարը։ Համայնքի ղեկավարը, բնականաբար, տեխնիկական աշխատողներից մինչև 5 անգամ ավելի։ Պահակի աշխատավարձը 115 հազար է, համայնքի ղեկավարինը՝ 570 հազար։
Կարդացեք նաև
Այս ամիս Սպիտակի ավագանին ևս շռայլ է եղել համայնքապետի նկատմամբ՝ Քաջայր Նիկողոսյանի համար տեղական բյուջեի հաշվին 45 հազար դոլարանոց ամենագնաց էլէկտրամոբիլ են գնել։
Կարինե Սիմոնյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: