«Ազատություն». Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի ավարտին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Եթե նայեք խաղաղության համաձայնագրի տեքստին, որը դրված է բանակցությունների սեղանին, ապա կողմերը մոտ են դրա ավարտին», – ասել է նա՝ հավելելով, որ «Բաքուն զգալի առաջընթաց է գրանցել Երևանի հետ խաղաղ բանակցություններում»։
Ըստ Ամիրբեկովի՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, որը շարունակում է տարբեր պահանջներ դնել, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության, պատմական հնարավորություն ունեն՝ «վերջնականապես փակելու թշնամության այս գլուխը և սկսել փոխել իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: