Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական «վերակառուցման» է ենթարկվում Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտան

Հուլիս 31,2024 11:20

Monument Watch. Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Դա շատ լավ երևում է Ստեփանակերտում աշխատող շինարարների կողմից տեղադրվող տեսանյութերում, որտեղ Ազատամարտիկների պողոտայի շենքերից շատերը շինարարական տախտակամածներով են պատված: Ադրբեջանական «վերակառուցման» է ենթարկվում քաղաքի երաժշտական քոլեջը, հարակից շենքերը, շինտեխնիկա է կանգնած Ստեփանակերտի երկրագիտական թանգարանի մոտ:

Տեսանյութերից երևում է, որ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական փողոցների վրայի շենքերից հեռացվել են բոլոր հայերեն գրությունները՝ ցուցանակները, գովազդները, փողոցների անունները:

Նման վերակառուցումներից հետո շենքերը սովորաբար ձեռք են բերում նոր գործառույթ: Այս վտանգը սպառնում է Ազատամարտիկների պողոտայում գտնվող մշակութային հաստատություններին, որոնք վերակառուցվում են առաջին հերթին: Նման դեպքում անհայտ է մնում այդ շենքերի ամբողջ գույքի՝ գրքերի, արխիվային նյութերի, ցուցադրությունների և այլնի ճակատագիրը: Նման վերակառուցումներից հետո անհետանում են նաև այդ շենքերի մոտ, փողոցում տարբեր տարիներին կանգնեցված մշակութային փոքր կոմպոզիցիաները: Այսպես, Արցախբանկի կենտրոնական մասնաշենքի գործառույթային փոփոխությունից հետո անհետացավ քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կողմից հեղինակած նռան ծառ պատկերող կոմպոզիցիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Լավ են անում։ Թող կառուցեն ամեն ինչ ու մեզ թողնեն: Արցախը երբեք նրանցը չի եղել ու չի լինելու

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031