Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեյմս Օ’Բրայեն. Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ, պայմանավորվել են՝ որտեղ պետք է լինեն սահմանները

Հուլիս 31,2024 10:49

Հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«Հայաստանը թեմա է, որին մենք շատ ժամանակ ենք հատկացնում: Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Բլինքենի և [Եվրահանձնաժողովի] նախագահ Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեցինք վարչապետ Փաշինյանի հետ, ստեղծեցինք նոր հարթակ՝ օգնելու Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից: ՌԴ-ն երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո: […] Եվ այն [անվտանգության ապահովումը] ձախողվեց, երբ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա»,- հայտարարել է Օ’Բրայենը։

«Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ։ Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները։ Կան որոշ հատվածներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են։ Բայց հավանական է, որ նրանք կնահանջեն համաձայնեցված սահմանների պատճառով, և այս առումով առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում բարձր լեռնային շրջանները: Բայց կրկին շեշտում եմ, որ սա գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը։

Մենք շատ հստակ ասել ենք, որ եթե սահմանի հետ կապված փոփոխություններ կան, ապա համաձայնեցված սահմանը պետք է կիրառվի, եթե երկու կողմերը համաձայնության չեն եկել: Բանակցություններ են ընթանում խաղաղության համաձայնագրի շուրջ»,- լսումների ժամանակ պատասխանելով հարցերի ասել է Օ՛Բրայենը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031