Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախում. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 31,2024 10:16

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էրդողանի` Արցախ ներխուժելու հետ կապված թեման ակտիվ դիսկուրսի առիթ դարձավ, ևս մի քանի դիտարկում:

Թուրքիան ոչ միայն ուղիղ ներգրավվածություն ուներ 44-օրյա պատերազմին, այլ հետագայում ռազմական ներկայություն ապահովեց Արցախի օկուպացված շրջաններում:

Արտաքուստ Թուրքիայի առկայությունը ներկայացվում էր Աղդամում տեղակայված ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնով, սակայն դա թուրքական զորքերի ներկայության ֆորմալ հատվածն էր:

2020 թ.-ի պատերազմից հետո Թուրքիան «Կոմանդո» ջոկատներ էր տեղակայել Շուշիի և Քաշաթաղի հատվածներում, որոնք, այսպես կոչված, արագ արձագանքման գործառույթներ ունեին:

Թուրքական ջոկատներն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 2023 թ.-ի սեպտեմբերյան հարձակման ժամանակ, ավելին` հրադադարի պայմանավորվածությունից հետո փորձ են արել ներխուժել Ստեփանակերտ քաղաք, սակայն մեծ կորուստներ կրելով հետ են քաշվել:

Ընդ որում` դրանք գործել են ո´չ թե Ադրբեջանի զինուժի հրամանատարության, այլ ուղիղ Թուրքիայի գլխավոր շտաբի հրամաններով, ավելին` նշածս դեպքով պայմանավորված, դեռ այդ օրերին որոշակի խմորումներ են եղել Թուրքիայի և Ադրբեջանի միջև ու թեման վերջնական հարթվել է 2 երկրների ղեկավարների հեռախոսազրույցից հետո:

Հ.Գ. Թեմայի այլ ասպեկտին երեկ եմ անդրադարձել, որի լինկը կդնեմ մեկնաբանություններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031