ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ‘ Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ասել է, որ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը: Նա կարծում է, որ Երևանն ու Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունից։
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»: