Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները պոկած, ծաղկեպսակները տապալած ՀՀ քաղաքացին դատապարտվել է պայմանական ազատազրկման. «Ժողովուրդ»

Հուլիս 31,2024 08:36

Այս տարվա փետրվարի 1-ին ՌԴ դրոշի ատրիբուտները պղծող ՀՀ քաղաքացի Սամվել Շիրինյանի գործով դատարանը վճիռ է կայացրել:

Սամվել Շիրինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը` 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Շիրինյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով:

Ինչպես հայտնի է` Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ Երեւանում Լենինգրադի պաշարման ժամանակ զոհված երեխաների հիշատակին նվիրված հուշակոթողի նկատմամբ անհարգալից միջադեպի գործով։

«Ազգամիջյան ատելություն հրահրելը եւ բռնության կոչերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի հիման վրա, անընդունելի են։ Տեղի ունեցածի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Պարզվել էր, որ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը ցուցադրաբար պոկել եւ տրորել է Ռուսաստանի Դաշնության դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել է ծաղկեպսակները՝ այդ ամենն ուղեկցելով Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով եւ իր գործողությունը Tik Tok սոցիալական ցանցում տեղադրելով»,- գրել էր նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031