Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը

Հուլիս 30,2024 23:58

Ադրբեջանը ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը: Տեղականում ենք monumentwatchalert կայքից Հուշաղբյուրը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներ Վարդան և Վահան Ղարիբյանների հիշատակին: Համաձայն Վարդան և Վահան Ղարիբյանների եղբոր՝ Գևորգ Ղարիբյանի բանավոր վկայության՝ հուշաղբյուրը կանգնեցվել էր եղբայրների հոր և նրանց մարտական ընկերների կողմից : Հուշաղբյուրի ճարտարապետը և զարդաքանդակների հեղինակն է Էդիկ Գյուլնազարյանը: Այն կառուցվել է 1994-1995 թվականներին:

Հուշաղբյուրը երեսպատված էր բազալտե սալերով, ուներ երկու խորշեր: Խորշերի մոտ ամրացված էին հուշատախտակներ, որոնցից մեկի վրա նշված էր, թե ում է նվիրված հուշաղբյուրը, իսկ մյուսի վրա՝ եղբայրների մարտական ընկերների անուննենրն էին: Հուշաղբյուրի կենտրոնը կամարաձև է, կամարի ներքո փորագրված էին պատմիչ Եղիշեի հայտնի տողերը. «Մահ իմացեալ անմահություն է, մահ ոչ իմացեալ՝ մահ է»: Կամարի ներսում տեղադրված էր ոճավորված խաչապատկեր, որի երկու կողմերում բուսաերկրաչափական արված էին զարդեր: Դրանցից ներքև ոճավորված վարդյակներ էին, որոնցից էլ դուրս էր գալիս ջուրը:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Շուշին հայկական ինքնության բոլոր վկայություններից մաքրելու գործընթացը, ուր առաջնային թիրախ են հայ ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշարձանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031