Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին»

Հուլիս 30,2024 23:12

Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:

Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը:

Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր երկրները:

Քանի, որ Հայաստանից ձայն-ծպտուն չկա, Ֆրանսիայի դեսպանը ստիպված խոսեց արցախահայության վերադարձի իրավունքի մասին:

ԱՄՆ պաշտոնյան է խոսում ՀՀ ՊՆ-ում զինվորական ներկայացուցչի աշխատելու մասին: Նմանատիպ տարբեր փաստերի վրա էլ «կառուցվում» է ՔՊ-ի թմբկահարվող, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից կախված ու վախվորած ինքնիշխանությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031