Ակբա բանկը «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» կողմից Իջևանում կազմակերպված էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում բիզնեսներին և անհատներին ներկայացրել է էներգաարդյունավետ ու էներգախնայող արտադրանքների ֆինանսավորման ճկուն տարբերակներ։
Էներգաարդյունավետության էքսպոյի շրջանակում ներկայացվել են հայկական արտադրության ջրատաքացուցիչներ, հոսանքով աշխատող կաթսաներ, տաք հատակներ ու արևային այլ էներգաարդյունավետ ու «կանաչ» արտադրանքներ։
«Ուրախ ենք, որ Ակբա բանկը միացել է այս միջոցառմանը։ Հայաստանն այնքան արև ունի, որ առաջիկա տարիներին կարող է լուրջ առաջընթաց գրանցել «կանաչ» էներգիայի արտադրության ոլորտում։ Այդ ճանապարհին Ակբա բանկը կանգնած է բնակիչների կողքին՝ առաջարկելով ֆինանսական հետաքրքիր լուծումներ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել «կանաչ» տեխնոլոգիաների առավելություններից»,- նշել է «Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության միավորման» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Էրիկ Բյոտտխերը։
Այս տարի Ակբա բանկը Euromoney ֆինանսական պարբերականի կողմից ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարում) չափանիշներով Հայաստանում ճանաչվել է լավագույնը՝ հաշվի առնելով ESG շրջանակում բանկի վարկային պորտֆելի կայուն աճն ու վերջինիս աճող մասնաբաժինը։ Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, Ակբան մշակել և շուտով ներդնելու է նաև «կանաչ» վարկերի տրամադրման սեփական ընթացակարգերը, որոնց միջոցով սահմանվելու են «կանաչ» վարկերի չափանիշներն ու CO2-ի արտանետման հաշվարկման մեխանիզմները։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։