«Թուրքիան այսօր» լրատվական ալիքի մատուցմամբ՝ Թուրքիայի նախագահը անդրադարձել է Փարիզ-2024-ի բացմանը: Նրա խոսքում տեղ են գտել, մասնավորապես հետեւյալ թեզերը.
🔴 Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերի բացմանը բեմադրված անբարոյականությունը ևս մեկ անգամ բացահայտեց մեր առջև ծառացած սպառնալիքի չափը։
🔴 Այն, ինչ ցանկանում են անել Փարիզում, պատվավոր մարդկանց կենդանիներից ցածր դասելու նախագիծ է։
🔴 Փարիզի խայտառակ տեսարանը վիրավորեց ոչ միայն կաթոլիկ աշխարհին ու քրիստոնեական աշխարհին, այլ նաև նրանց չափ վիրավորեց մեզ։
Կարդացեք նաև
🔴 Օլիմպիական խաղերը օգտագործվել են որպես այլասերվածության գործիք, որը ապականում է մարդկային էությունն ու ընտանիքը, սպառնում է սերունդների անվտանգությանն ու գոյատևմանը:
🔴 Այն փաստը, որ նրանք, ովքեր ԼԳԲՏ այլասերվածությունը ներկայացնում են որպես «ազատություն», չեն հանդուրժում գլխաշորով մարզիկներին, նույնպես բացահայտում է ազատության սահմանումը նրանց մտքում։