Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրս լցնում եմ ուրիշներին ուրախություն պարգևելու հնարավորությամբ». Արցախցի Քրիստինեն նպատակ ունի հելյունով տիկնիկագործության դասընթացներ անցկացնել. «Ա1+»

Հուլիս 30,2024 17:37

«Ա1+». Քրիստինե Փարամազյանի «Mishunti_toys» հելյունագործ տիկնիկների արտադրությունը երեքամյա պատմություն ունի։ Այն ծնվել է հոգու մեծ ցավից ու տառապանքից և դարձել հոգու սպեղանի մինուճար եղբորը կորցրած Քրիստինեի համար։

«Ամեն ինչ սկսվեց չարաբաստիկ 2020 թվականից հետո, երբ կորցրեցի իմ թանկին, իմ եղբորը: Ավելի ուշ, երբ արդեն ունեցա տղայիս՝ ավելի շատ սկսեցի մտածել իմն ունենալու և ստեղծելու մասին»:

Այդպես «Mishunti_toys»_ը երիտասարդ մայրիկի համար դարձավ հոգեթերապիա, աշխարհի ցավից կտրվելու միջոց։ Անտանելի ցավից ու տառապանքից բարի ու երջանկացնող, դիմացինին ուրախացնելու միջոցով է հիմա նա գտնում հոգու հանգստությունը։

Հաստատվելով Հայաստանում՝ Քրիստինեի սիրած զբաղմունքն ու հոբբին աստիճանաբար վերածվեց բիզնես գաղափարի։ Հետո արդեն ստացավ առաջին պատվերները, ինչն էլ առաջ նայելու, առաջ շարժվելու ազդակ եղավ մինուճար եղբորն ու հայրենիքի կորուստը սգացող հայուհու համար։ «Հպարտ եմ իմ Բոկայով, նա իմ վեհությունն է, այդուհանդերձ հերոսի քույր լինելն ինձ համար ավելի շատ ցավ է։ Բռնագաղթց հետո այդ ցավը կրկնապատկվել է, քան որ զրկվեցի նաև հորս և եղբորս գերեզմաններին այցելելու հնարավորությունից, ինչը գոնե մի փոքր սպեղանի կլիներ մեր տառապանքներին։ Իմ մի մասնիկն Արցախում է մնացել»,- ցավը հոգում խեղդած ասում է զրուցակիցս։ Քրիստինե Փարամազյանն ընտանիքի հետ հաստատվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ «Այժմ փոքրիկիս խնամքի հետ համատեղում եմ ընտանեկան փոքրիկ բիզնեսիս աշխատանքները։ Օրս լցնում եմ ուրիշներին ուրախություն պարգևելու հնարավորությունով, ոգևորվում այն մի փոքրիկ ժպիտով, որ կարողանում եմ պարգևել իմ համերկրացիներին»։

Առաջիկայում Քրիստինեն նպատակ ունի հելյունով տիկնիկագործության դասընթացներ անցկացնել։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031