Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամանդա Քինգ. «Հիացած է հայերի տոկունությամբ և քաջությամբ»

Հուլիս 30,2024 16:38

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն օրերս ընդունեցին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Save Armenia «Փրկիր Հայաստանը» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակության անդամներին՝ պատվիրակության ղեկավար դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ։

Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը Հայաստանի նկատմամբ ցուցաբերած շարունակական ուշադրության համար, որի շրջանակներում ավետարանական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն երկրորդ անգամ այցելում են մարզ՝ սահմանին տիրող իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով։

Ամանդա Քինգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ հիացած է հայերի տոկունությամբ և քաջությամբ։

Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներն ու ներկայացվեց ագրեսիայի արդյունքում հասցված վնասը, որին հաջորդեց նաև այցելությունը նշված վայրեր։
Պատվիրակության անդամները հարցեր ուղղեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքների, հետպատերազմյան գործընթացի, համայնքում իրականացվող աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ։ Ընդգծվեց, որ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով տեղական իշխանությունների հետ, զգալի վերականգնողական աշխատանքներ է ձեռնարկել Ջերմուկում՝ քաղաքը վերականգնելու և աշխուժացնելու համար:

Քննարկվեցին նաև քույր քաղաքների հաստատման հեռանկարը, այլ հնարավորություններ։
Այցի շրջանակներում հյուրերը ծանոթացան նաև քաղաքի զբոսաշրջային և տնտեսական ներուժին՝ այցելելով գեղատեսիլ վայրեր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության գործարան։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք վստահություն հայտնեցին, որ պատվիրակության անդամների հետագա գործողություններով հնարավոր կլինի մեծ ազդեցություն ունենալ և հասնել դրական փոփոխությունների՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի համար անվտանգության և ապահովության։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031