Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին. զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են

Հուլիս 30,2024 16:07
«Ամերիկայի ձայն». Երկուշաբթի իսրայելական ուժերը ցամաքային և օդային հարվածներ են հասցրել Գազայի հարավում: Նրանք իրենց ուշադրությունը նաև կենտրոնացրել են Լիբանանի հետ Իսրայելի սահմանի և իսրայելական ուժերի և Հեզբոլլահի զինյալների միջև բախումների սրման հնարավորության վրա:

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հատվածում իրենց գործողությունները ներառում են մարտեր Ռաֆահում և Խան Յունիսում: Նրանք նշել են, որ Գազայի հատվածում անցած օրվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի շուրջ 35 օբյեկտներին:

Լիբանանի հարավում երկուշաբթի իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը վիրավորվել են, հայտնում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը:

Իսրայելը և «Հեզբոլլահը» ուժեղացված մարտեր են սկսել սահմանի երկայնքով հոկտեմբերին Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր, ինչը մտավախություն է առաջացրել ավելի լայն տարածաշրջանային հակամարտության վերաբերյալ:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն հայտնել է, որ իր ուժերը կապահովեն, որ «Հեզբոլլահը» պատասխան է տալու շաբաթ Լիբանանից սկսված հրթիռային հարձակման համար, որը հասել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող ֆուտբոլի դաշտ: Հարձակման հետևանքով զոհվել է 12 երեխա։

Իսրայելի հնարավոր պատասխան հարձակման վերաբերյալ մտահոգությունները ստիպեցին մի քանի ավիաընկերությունների չեղարկել թռիչքները Բեյրութից:

ԱՄՆ-ը և Իսրայելը մեղադրում են «Հեզբոլլահին» մահացու հրթիռային հարձակման համար, սակայն զինյալները հերքում են պատասխանատվությունը:

Գազայում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման հետևանքով, որի ժամանակ զինյալները սպանել էին 1200 մարդու և պատանդ վերցրել մոտ 250-ին:

Իսրայելի կողմից Գազայում սկսված ռազմական արշավի հետևանքով սպանվել է ավելի քան 39,300 պաղեստինցի, նշել է Գազայի առողջապահության նախարարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031