Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և «ՕՆԷՔՍ»-ի համագործակցության արդյունքում ներդրվել են սպառողների շահերի երաշխավորման համար առաքման ժամկետների առնչությամբ կարգավորումներ։
«ՕՆԷՔՍ» ՍՊԸ-ն մեկնարկել է համագործակցություն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ առաջարկելով ծառայությունների կանոնների փոփոխություններ, որոնք միտված են ապահովել սպառողների իրավունքները և բացառել հնարավոր մոլորությունը առաքումների ժամկետների հետ կապված։
Ըստ նոր կարգավորումների՝ հստակ արձանագրվելու է, որ հրապարակվող ժամկետները ունեն կողմնորոշիչ բնույթ և պարբերաբար ժամկետները վերանայվելու են՝ օբյեկտիվ չափանիշներով ու նախորդ ժամանակահատվածների փաստացի ժամկետները հաշվի առնելով։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով