Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսարանը վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին». Մաշալյանը դատապարտել է Օլիմպիական խաղերի բացման ներկայացումը

Հուլիս 30,2024 15:07

Ermenihaber. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ քրիստոնեական հավատքի նսեմացմանն ուղղված ներկայացումը։

Մաշալյանը  հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այն տգեղ տեսարանը, որը նպատակ ունի ծաղրել մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը (Խորհրդավոր ընթրիքը)՝ մեր հավատքի ամենասուրբ պահը, խորապես վիրավորել է աշխարհի քրիստոնյաներին։ Մինչդեռ միջազգային սպորտային խաղերը՝ Օլիմպիական խաղերը,  պետք է ուղղված լինեին հասարակությունների միջև ներդաշնակության և խաղաղության բարձրացմանը, այժմ դրանք փոքրամասնության համար վերածվել են ավելի քան 2 մլրդ դավանող ունեցող կրոնը նվաստացնելու և վիրավորելու գործիքի»։

Մաշալյանը նաև հավելել է, որ իր և եկեղեցու անունից դատապարտում է Օլիմպիական խաղերի ղեկավար անձնակազմին, որոնք  այս հարցում անհրաժեշտ զգայունություն չեն ցուցաբերում։

«Մինչ ԼԳԲՏ համայնքը չի հանդուրժում իրենց և իրենց իրավունքների հասցեին ուղղված նույնիսկ ամենաչնչին քննադատությունը, նրանք իրավունք են գտնում հարձակվելու և վիրավորելու ուրիշների տեսակետներն ու համոզմունքները ամենադաժան ձևով։ Այս անընդունելի, անհարգալից վերաբերմունքը, ի վերջո, ամենաշատը կվնասի սեփական գործին։ Հույս ունեմ, որ այսուհետև գոնե փակման արարողության ժամանակ թույլ չեք տա նման ծայրահեղություններ և ավելորդություններ»,- նշել է  Կ. Պոլսի Հայոց պատրիարքը։

Մաշալյանը նաև հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերում առկա թերությունները կշտկվեն և կծառայեն իրենց իսկ նպատակին։

Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերի  ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարը՝ Քրիստոսի և նրա առաքյալների հանդիպման աստվածաշնչյան տեսարանը, ներկայացվել էր  որպես ծաղրանմանակում՝ տրանսվեստիտների և կիսամերկ երգչուհու կերպարանքով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031