Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Աղբավայր հիշեցնող Երևանի կենտրոնական փողոցներից մեկը:
Յուրաքանչյուր նիստի չզեկուցվող նախագծերով բազմաթիվ շինթույլտվություններ տրամադրելուց և քաղաքը բարձրահարկ շենքերով ողողելուց առաջ պետք է նաև մտածել տարածքում սանիտարահիգիենիկ և բարվոք միջավայր ստեղծելու մասին։
Բյուջեի թերակատարման իշխանական արդարացումներն ու պատճառաբանությունները ծիծաղելի են դառնում, երբ ականատես ենք լինում մայրաքաղաքի բազում տհաճ խնդիրներին։