Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս բերելու համար Իսրայելը մտադիր է գործադրել դիվանագիտական ողջ ներուժը

Հուլիս 30,2024 14:30

Ermenihaber. Նախորդ շաբաթավերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցված սպառնալիքներին հաջորդած Թուրքիա-Իսրայել բարձրաստիճան ղեկավարությունների հեռավար բանավեճը շարունակվում է:

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալության համաձայն՝ Իսրայելի արտգործնախարարությունը տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ նշվում է արտգործնախարար Իսրայել Կացի կողմից դիվանագետներին տված հատուկ հանձնարարության մասին:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայելը բռնազավթելու սպառնալիքների և վտանգավոր խոսույթի ներքո արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է Թուրքիային դատապարտելու մասին կոչերով և տարածաշրջանային դաշնակցի դուրս գալու պահանջով շտապ կապվել ՆԱՏՕ բոլոր անդամների հետ»:

Հիշեցնենք, որ Էրդողանի սպառնալիքներից հետո Կացը զուգահեռներ էր անցկացրել Թուրքիայի նախագահի և բռնապետությամբ հայտնի Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի միջև՝ հիշեցնելով վերջինիս վախճանը:

Կացի նման սոցցանցյան գրառումից հետո Թուրքիայի ամբողջ վերնախավը՝ իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խոսնակ Օմեր Չելիքից մինչև «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին, խիստ կոպիտ կերպով արձագանքում էին Իսրայելի ԱԳ նախարարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031