«Երբ կինը դավաճանում է ամուսնուն, ամուսինը մնում է մենակ, կամ՝ հակառակը, այդ դեպքում են մարդիկ սկսում հիստերիկ նկարներ դնել, որ տպավորություն ստեղծվի, թե ամեն ինչ իրենց մոտ լավ է: Մեկ էլ այդպես սոցցանցերում նկարներ կարող են դնել 8-9-րդ դասարանցիները, երբ նոր-նոր գրանցվում են սոցցանցերում…Իսկ դուք զբաղեցնում եք պետական կարեւորագույն պաշտոններ, ինչը ենթադրում է, որ արդեն հաջողակ եք, պետք չի մեզ համոզել, այսինքն, դուք ձե՛զ եք համոզում »,-«Հայելի» ակումբում ասաց ռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի անդամների՝ սոցցանցային ակտիվության մասին:
«Ինձ համար հայը հայրենասերն է, որը կրում է հայ լինելու պատասխանատվությունը, կան ազգեր, որ իրենց վրա կրում են իրենց ինքնությունը պահպանելու պատասխանատվությունը, հիմա եթե ԿԳՄՍ նախարարությունն ուզում է, թող հանի դա պատմության դասագրքից, միեւնույն է՝ հայն իր վրա կրում է այդ առաքելությունը ծնվելուն պես, դա ունի իր եւ դրական, եւ ցավոտ կողմերը…
Կարդացեք նաև
Եթե հայը նշանակում է հայրենիքի սիրող, արժանապատիվ, երջանիկ մի մարդ, դուք արժանապատիվը արդեն հանել եք, մենք այլեւս արժանապատիվ ազգ չենք: Արժանապատիվ ազգ չենք, որովհետեւ պարտություն ենք կրել, ու պարտությունից հետո գլխավոր պատասխանատուին նորից դրել ենք մեզ ղեկավար… Սա այնպիսի հարված է հասցրել մեր արժանապատվությանը, որ տասնամյակներ անհրաժեշտ կլինեն այն վերականգնելու համար»,-հավելեց ռեժիսորը:
Ասուլիսի ժամանակ Թաթա Սիմոնյանի՝ Գյումրիում ունեցած համերգին էլ անդրադարձ եղավ: «Մարդիկ կան, օրինակ` Թաթա Սիմոնյանը, Հայկ Մարությանը, որ այս անկախության սկզբում այնպիսի՜ մշակութային հարվածներ են հասցրել, այնպես են այլանդակել սերունդներ…Հետսովետական շրջանի էստրադայից հետո դեմ տալ էդ սարսափելի ռաբիզությունը, նշանակում է սերունդներ քոքահան անել…
Իրենք ուղղակի անճաշակության ռահվիրաներ են, անճաշակության գուրուներ… Ինձ մի հարց է հետաքրքրում՝ էդ տղան, որ թավշյա հեղափոխությանը նվիրված երգում մեջբերել էր իր հորն ու մորը, որ շատ ուրախ են, փաստորեն Գյումրիում երգելու համար 30 մլն հոնորար է վերցրել…Երեւի Ամերիկայում հարսանիքներում երգելու փողերը պրծել էին, եկել էր հայրենիքում երգեր…Սովորաբար նման արտիստները իրենց հայրենիքում երգելու համար գումար չեն վերցնում: Ու հիմա քո դեմքը փրկելու համար ուզում եմ ասել, որ էդ 30 միլիոնը գոնե տուր պապային ու մամային»,-ասաց Հովհաննես Գալստյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Թաթայի լուսանկարը՝ «Առաջին ալիքի» ֆեյսբուքյան էջից
https://www.youtube.com/watch?v=dhCXtQJc-sw Opera singer Maria Guleghina performs during the 2017 Aurora Prize Ceremony at the Karen Demirtchian Sport/Concert Complex on May 28, 2017 in Yerevan, Armenia. https://www.youtube.com/watch?v=dhCXtQJc-sw Օպերայի երգչուհի Մարիա Գուլեգինայի անզուգական կատարումից հետո մարդկանց մեծ մասը հակված էր մտածելու թե նրա այդ մեկ երգի կատարումը իր կողմից նվիրում է ” Ավրորա” -ին։ Հաստատապես չգիտեմ, թե նա վճարվելէ՞, թե ոչ, բայց եթե նույնիսկ նրան վճարել են, ընդունենք , որ նա իր հայկական արմատներով այնքա՛ն էլ սերտաճած չի եղել Հայաստանի հետ։ Բայց որ Թաթա՛ն է հարուստ հոնորարը գրպանը դրել, իր ծնված , մեծացած երկրում, որը բազում խնդիրների առաջ է կանգնած մեն մենակ, ապա կարծում եմ, որ նա ԱՄՆ-ում կորցրել է իր Հոգին։ Ամոթ կլինի, եթե նա այդ գումարը հետը վերադառնա ԼԱ․
Հարգելի Գոհար Հակոբյան , իմ նկատառումը սխալմամբ տեղադրել էի Պ-ն Աբրահամյանի տեքստի մեկնաբանությունում, որը նրա կոնտեքստին այնքան էլ չէր համապատասխանում ։ Ինչպես հարմար կգտնեք, պարզապես Գյումրիում ապրողների փոխարեն ես ինձ շատ վիրավորված եմ զգում ։