ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը պատասխանել է Գագիկ Ծառուկյանին:
Նա նշել է՝ շարունակում են հուսալ, որ հակամարտությունների համար կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվել է Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և բոլոր կառավարություններին ուղղված շարունակական կոչերով, որ խաղաղությանը շանս տրվի։
«Մենք կոչ ենք անում բոլոր ազգային օլիմպիական կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»։