Պարբերաբար տարբեր խմբեր և անհատներ հայտարարում են, որ իրենց կողմից մշակվել կամ մշակվում են պետության զարգացման ծրագրեր։
Այդ կապակցությամբ հարկ ենք համարում շեշտել, որ պետության զարգացման ԿԵՆՍՈՒՆԱԿ ծրագիրը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝
– պետության գործունեության բոլոր ոլորտների համակարգվածություն՝ խնդիրների և դրանց լուծման համար պրակտիկ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ պարտադիր առկայությամբ․
– որակական և քանակական ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ առկայություն՝ ինչպես ըստ ոլորտների, այնպես էլ հավաքական իմաստով (կարճաժամկետ ծրագրի դեպքում՝ եռամսյա, կիսամյա և տարեկան, միջնաժամկետ ծրագրի դեպքում՝ երեքամյա և հնգամյա, երկարաժամկետ ծրագրի դեպքում՝ տասնամյա և ավել կտրվածքներով)․
Կարդացեք նաև
– ծրագրի և ոլորտների ի պաշտոնե ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԻ առկայություն և չափորոշիչների ոչ պատշաճ ապահովման դեպքում նախատեսված ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ չափ և ձև․
– ծրագրի մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը միտված ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ առկայություն՝ նախորդ երեք պահանջների տրամաբանությամբ։
Նշված պահանջներին չբավարարելու դեպքում արտաքնապես ծրագիր հիշեցնող որևէ փաստաթուղթ իրականության հետ բախվելուց առաջացնելու է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ՝ իր բոլոր կործանարար հետևանքներով։
«Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի մշակող խումբ