Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ առանց Արևմուտքի մասնակցության». Զախարովան արձագանքել է Իսրայելի ԱԳ նախարարի՝ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով» հայտարարությանը

Հուլիս 30,2024 10:33

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամ-ալիքում մեկնաբանել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացի հայտարարությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել էր Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ:

«Իրաքում ԱՄՆ-ի մեղքով տեղի ունեցածը, ամերիկյան արտաքին քաղաքականության բացարձակ չարիքի, նրա հանցավոր բնույթի և ապակառուցողական կողմնորոշման հոմանիշ է դարձել։

Իսրայելցի նախարարի խոսքն արդյոք միջազգային նման գործունեության հավանություն չի՞ նշանակում»,- գրել է նա:

Զախարովան նշել է, թե Իրաքում տեղի է ունեցել «ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների, ինչպես նաև նրանց միացածների հարձակում ինքնիշխան պետության վրա՝ կեղծ պատրվակներով»:

«Մինչ այդ, ամերիկյան կառավարությունը համառորեն ստում էր և քարոզում Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի ենթադրյալ առկայության մասին։ Այնուհետև հետևեց արևմտյան երկրների կողմից Իրաքի անօրինական օկուպացիան, ինքնիշխան պետության օրինական առաջնորդի հանցավոր սպանությունը, խելագար մահապատիժների և հաշվեհարդարների շղթան պաշտոնյաների և քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչպես նաև երկար տարիներ իրաքյան պետականության նկատմամբ ծաղրանքը»,- գրել է Զախարովան՝ հավելելով.

«Ոչ ոք նույնիսկ չհաշվեց, թե քանի խաղաղ բնակիչ է զոհվել, նշում են հարյուր հազար, նույնիսկ մեկ միլիոն:

Երկրից վտարված իրաքցի զինվորականներն անցել են ընդհատակ և, ոչ առանց Արևմուտքի մասնակցության, վերածվել ԻԼԻՊ-ի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031