Հայաստանի դիվանագիտական անձնագրերը, որոնք նախկինում ստանում էին անվանի մարզիկները կամ Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնողները մի քանի տարի առաջ հավաքվել էին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստացել այն մասին, որ այս վերջին տարիներին դիվանագիտական անձնագրեր են բաշխվել են իշխանական կամ իշխանամերձ անձանց՝ անասելի քանակով։
Փորձեցինք տեղեկությունը ճշտել արտաքին գործերի նախարարությունից և խնդրել էինք պատասխանել շատ հստակ պահանջ առաջադրող հարցերի.
ՀՀ ԱԳՆ-ից ստացանք հետևյալ պատասխանը.
1.ՀՀ դիվանագիտական անձնագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական գաղտնիք, որը ենթակա չէ հրապարակման՝ համաձայն «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հոդված 1-ին մասի։
Կարդացեք նաև
2.«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանվում է ՀՀ դիվանագիտական անձնագիր ստանալու իրավունքմունեցող անձանց շրջանակը։
3.2018 թվականի ընթացքում տրամադրվել է 399 դիվանագիտական անձնագիր։ Այլ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները ենթակա չեն հրապարակման՝ 1-ին կետում նշված պատճառով։
4.Տրամադրված դիվանագիտական անձնագիրը հետ է վերցվում և անվավեր է ճանաչվում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով սահմանված հիմքի վերացման դեպքերում, որի մասով առանձնացված հաշվառում չի վարվում։
Առաջին հարցում նախարարությունը նշում է, որ գաղտնիք է, ապա 3-րդ հարցին ի պատասխան՝ տալիս հստակ 399 դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց թիվ, և սա այն դեպքում, երբ պահանջը 6 տարվա կտրվածքով էր։
Նախարարությունը նաև չի սահմանել՝ քանի անձ է զրկվել դիվանագիտական անձնագրից, այն դեպքում, երբ օրենքը զրկվածների թիվը չի սահմանում որպես պետական գաղտնիք՝ համաձայն նախարարության կողմից հոդված օրենքի։
Ստացվում է, որ միայն հեղափոխության տարում բաշխվել է 399 դիվանագիտական անձնագիր, և մյուս տարիների տվյալները նախարարությունը, ըստ երևույթին, չի տվել՝ թաքցնելով իրականւթյունը 3 մլն վարչապետներից:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։