Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հասարակության տարբեր շրջանակների կողմից երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքի արդարացման դրսևորումները

Հուլիս 29,2024 23:39

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դեպք խիստ դատապարտելի է, և պետությունն ունի հստակ պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական և այլ տեսակի բռնությունից։ Ավելին, պետք է երաշխավորվի նման դեպքերի պատշաճ և բազմակողմանի քննությունը և պատասխանատվության անխուսափելիությունը:

Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ բռնության այլ դեպքերի հասցեավորմանն ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։ Ընդ որում` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ կարևոր է հասցեավորել ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական և այլ տեսակի բռնության դեպքերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031