Սուրբ Աննա եկեղեցի բակում այսօրվա հավաքի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը ներկայացրեց առաջիկա անելիքները։
«Սուրբ Աննա եկեղեցու բակում միայն երկուշաբթի օրերն ենք հանդիպելու։ Առաջիկայում՝ չորեքշաբթի օրը մենք քաղաքապետարանի մոտից շարժվելու ենք դեպի 2800-ամյակի այգի, հնարավորություն կունենանք այգում շրջելու, մարդկանց հանդիպելու։ Իսկ հինգշաբթի օրը լինելու ենք Շենգավիթ համայնքում»,- ասաց նա։
Բագրատ սրբազանը նշեց, որ շաբաթ օրն այց են կատարելու Սեւան ու Մարտունի, իսկ կիրակի օրը ծրագրում են մեկնել Արագածոտնի մարզ։ «Եվ այսպես շարունակ հանդիպումներ ենք ունենալու, մինչեւ նեռի պարտությունը։ Յուրաքանչյուրի համար, ովքեր լծված են այս պայքարին, վերջ չի կարող լինել՝ առանց հաղթանակի։ Չկա հաղթանակ՝ չկա վերջ։ Սա մեր ամբողջ կյանքի փոփոխությանը միտված պայքար է»,- ասաց նա։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ հայտնեց, որ կա գաղափար՝ շարժման կանանցով հանդիպել, քննարկումներ անել, հասկանալ՝ ինչ պոտենցիալ կա, ինչպես են պատկերացնում իրենց մասնակցությունը այս վիճակից դուրս գալու հարցում։ Այսինքն՝ նպատակ կա ստեղծել կանանց ուժեղ ու անվախ թեւ։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ