Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա այդ ճանապարհը՝ Արցախը հետ բերելու եւ պատմական արդարությունը վերականգնելու, մենք պետք է իրար կողքի կանգնենք»․ Նաիրա Կարապետյան

Հուլիս 29,2024 21:58

«Մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ երբեւէ խնդիր չենք ունեցել, որովհետեւ Արցախը որեւէ ընդհանուր բան չի ունեցել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունն անկախացել է, երբ Արցախն արդեն անկախ է եղել։ Ասեմ ավելին, Ադրբեջանն իր այսօրվա գործող Սահմանադրությամբ չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Իսկ Արցախը, ինչպես գիտեք, հայտնվել էր Ադրբեջանի կազմում հենց խորհրդային շրջանում։ Ուստի, պնդել, որ Արցախի Հանրապետությունն ինչ-որ ընդհանրություն կարող է ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, դա դիլետանտություն է, եթե ոչ՝ դավաճանություն»,- Սուրբ Աննա եկեղեցի բակում հերթական հավաքի ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։

Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսօր Հայաստանի հետ միասին փորձում դիմել ու լուծարել Մինսկի խումբը։ «Որովհետեւ Մինսկի խումբն այն միակ միջազգային հարթակն է, որն ունի Արցախի հիմնահարցի լուծման մանդատ։ Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքը, նա ուժով տիրացել է Արցախին։ Նա ոչ թե սպառնացել է կիրառել ուժ, նա կիրառե՛լ է ուժ։ Եվ եթե Հայաստանի կողմից բանակցողը փոխվի, եթե Հայաստանի դիրքերն ամրանան, եթե ինչ-որ հրաշքով վերաբացվի այդ հարթակը, վստահաբար Ադրբեջանը ենթարկվելու է պատասխանատվության՝ սկզբունքը խախտելու եւ ուժ կիրառելու համար։ Դա է պատճառը, որ այսօր Ադրբեջանը շտապում է այս հարթակից եւս ազատվել։ Եվ սա է այն կետերից մեկը, որն Ադրբեջանը դեռ փորձելու է ստանալ»,- հավելեց Նաիրա Կարապետյանը։

«Հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, երեւի թե գերհուզվածությունից ելնելով, խոստովանեց, որ հենց 2018 թվականին նա պետք է ասեր, որ Արցախն Ադրբեջանինն է։ Կհիշեք, նա տարբեր ծաղրական միմիկաներով իր տարբեր ելույթներում ասում էր, որ իբր մենք ասում ենք՝ նա եկել է Արցախը հանձնելու։ Այո՛, նա եկել էր Արցախը հանձնելու։ Կործանարար պատերազմից հետո, երբ ստորագրվեց այդ դաժան փաստաթուղթը, անգամ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը շատ ավելի լավ վիճակ էր, քան այն, ինչ ունենք մենք այսօր։ Նոյեմբերի 9-ից հետո շատերս անում էինք կանխատեսումներ ու հետհաշվարկ, որ եթե հենց այդ պահին փոխեինք Հայաստանի կողմից բանակցողին, ինչ կկարողանայինք փրկել։ Այո, Արցախից մնացած պատառիկը շատ քիչ էր, բայց կար, մեր շատ հայրենակիցներ դեռ իրենց տներում էին, շատ տղաներ դեռ ողջ էին։ Երբ տարեցտարի շարունակվեց այս աղետը, ամեն անգամ մենք փորձում էին ոտքի կանգնել ու կանգնեցնել այս մահվան թափանիվը։ Այսօր էլ, եթե մենք չսթափվենք, ես չեմ ուզում լինել չարագույժ, բայց այս վարչախումբը չի կանգնելու, չարը եկել է՝ անելու իր գործը։ Մենք դեռ շատ բաներ ունենք, ինչը պահանջելու է թուրքական տանդեմը։ Եվ նրանց սպասարկող մարդիկ, անկախ նրանից, որ կրում են հայկական ազգանուն, չպետք է կարողանան Հայաստանի անունից խոսել ու փաստաթուղթ ստորագրել։ Կանգնեցնել է պետք, մենք ունենք այդ ներուժը»:

«Կա այդ ճանապարհը՝ Արցախը հետ բերելու եւ պատմական արդարությունը վերականգնելու։ Միակ բանը, որը պետք է մենք անենք, իրար կողքի կանգնելն է, Սրբազան պայքարին հավատալն է»,- հայտարարեց Նաիրա Կարապետյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաչատուր says:

    Արցախը 8 ամիս սոված նստեց ոչինչ չարվեց կողմից իրանց բոլոր ուժայիններով հանդերձ։
    Ումա՞ պետք էդպիսի զանգվածը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031