«Այն Ջերմուկը, որը տեսել էի տարիներ առաջ, այդ Ջերմուկը զուտ շենքերի պատկերներով բարելավված է, բայց մարդկանց այցելության առումով, չեմ ասի՝ մեռած է, բայց այն պատկերը, որը մենք սովոր ենք տեսնելու Ջերմուկում, չկար»,- այս մասին Սուրբ Աննա եղեկեցու բակում, ամփոփելով Վայոց ձոր կատարած այցը, ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Առեւտուր անող մարդկանց հարցրեցինք՝ ինչպե՞ս է իրենց առեւտուրն ընթանում, ի՞նչ կա։ Բոլորն էլ ուղղակիորեն ասում էին, որ գրեթե ոչ մի առեւտուր տեղի չի ունենում, որովհետեւ մարդկային հոսքը չափազանց մեծ աստիճանով պակասել է։ Դա տեղի է ունենում, որովհետեւ անմիջական վտանգը կախված է ե՛ւ քաղաքի գլխին, ե՛ւ մեր պետության գլխին»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ մեծ շինարարություն է տեղի ունենում այնտեղ, ճանապարհներ են կառուցում նաեւ։ «Բայց կեղծ են այն բոլոր ասածները, որ մենք խաղաղության պայմանագիր կնքելով, ադրբեջանցիներին մեր ինքնիշխան տարածքից դուրս ենք հանում։ Մեծ մասով են խաբում, եթե չասեմ՝ ամբողջությամբ։ Ոչ ոք էլ դուրս չի գալու այնտեղից։ Նեռն անընդհատ իր ստով փորձում է մեր մտքերը պատրաստել հայրենիքի ամբողջական հանձնմանը։ Եվ Ջերմուկը դրա լավագույն արտահայտություններից մեկն է։ Հետեւաբար, եթե այս պայքարը Սրբազան պայքար է կոչվում, ուրեմն մենք իրավունք չունենք որեւէ ձեւով տկարացնելու կամ տկարանալու, որովհետեւ անունն արդեն պարտադրող է։ Չի կարող սրբազան արժեքի հավատացող ժողովուրդը հաղթանակից բացի այլընտրանքի մասին մտածել»,- ասաց Բագրատ սրբազանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ