Ինչպես տեղեկացնում է մշակութային կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Հովսեփյանը, կենտրոնի գործունեությունը շարունակելու նպատակը արցախյան կոլորիտը պահպանելն է։ Երեխաներին հավաքելով մեկ վայրում՝ նրանց հնարավորություն է տրվում շփվել իրար հետ, խոսել արցախյան բարբառով և ստեղծել մի փոքր Արցախ։«Մեր հնարավորությունները սուղ են, չունենք անհրաժեշտ պայմաններ։ Շաբաթական մեկ կամ երկու պարապմունքները բավարար չեն մեծ արդյունքի հասնելու համար։ Դրա համար չենք կարողանում մասնակցել մեծ միջոցառումների, որտեղ կարող էին փայլել նաև մեր երեխաները: Բայց չենք վհատվում, մեծ բեմերի օրերը դեռ կգան,- նշում է Ա. Հովսեփյանը, ապա շնորհակալություն հայտնում Երեւանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանին, որն անմիջապես ընդառաջել և տեղ է տրամադրել կենտրոնի աշխատանքները շարունակելու համար:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: