ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Բաքուն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը:
«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինվորական անձնակազմի մասնակցության մասին հայտարարությունները հիմք չունեն»։
Այս մասին «1News» կայքի հետ զրույցում ասել է «Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան»՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունները, թե Անկարան, պաղեստինցիներին օգնելու համար, «կարող է Իսրայել մտնել. ինչպես դա արվեց անցյալում Լիբիայում և Ղարաբաղում»:
Կարդացեք նաև
Ռիսկ չեն արել արձագանքել բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, բայց նաև որոշել են անարձագանք չթողնել իրենց եղբորից եկող այս հայտարարությունը։ Փաստն այն է, որ ադրբեջանական ողջ բանակը ղեկավարել է թուրքական կողմը՝ Բախտիյար Էրսայի գլխավորությամբ և Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հերքել այդ պարզ իրողությունը։