Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ եկեղեցականներն իրենց ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Հուլիս 29,2024 17:53

Հուլիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց քահանայական կոչմանն արժանացած և Մայր Աթոռում քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ յոթ քահանա հայրերին:

Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ եկեղեցականները,  քառասնօրյա պատրաստության շրջանն անցնելով,  պատրաստ են իրենց նվիրյալ ծառայությունը բերելու Հայ Եկեղեցու անդաստանում։

Նորին Սրբությունը, իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով նորաօծ քահանա հայրերին, հորդորեց լինել ազնիվ, քաջ և նվիրյալ հովիվներ, իրենց անմնացորդ սերն ու մշտական հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ:

Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ եկեղեցականներն իրենց անսակարկ ու անձնդիր ծառայությամբ կնպաստեն Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը և պատգամեց նորաօծներին պատասխանատվության մեծ գիտակցումով իրականացնել հոգեփրկչական իրենց առաքելությունը, Ավետարանի և սուրբ հայրերի պատգամների համաձայն հայորդիների մեջ հաստատել ու զորացնել սերը Եկեղեցու և Հայրենիքի նկատմամբ։

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց քահանաներին և նրանց ընծայեց ձեռաց խաչեր և Սուրբ Հաղորդության մասնատուփեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031