Լրահոս
Օրվա լրահոսը

Երանի մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, որոնք ի վիճակի կլինեին ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը. Սամվել Ֆարմանյան

Հուլիս 29,2024 17:49

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երբ լռելն անհնար է…

Ի՞նչն է պատճառը, որ տարիներ տևող այսքան մեծ ու անդադար աղմուկի մեջ, չնայած ստեղծված բարդագույն իրավիճակին ու հնարավոր էլ ավելի բարդ հեռանկարներին, այդպես էլ ասպարեզ չի բերվում իրավիճակի հաղթահարման իրատեսական այլընտրանքային քաղաքական ծրագիր, իսկ «մեղավորի» դերում այդ նույն քաղաքական աղմկարարների կողմից, ինչպես միշտ, կարգվում է ժողովո՜ւրդը: Հիմա էլ Գյումրին ու գյումրեցիները: Իշխանության հետ ամեն բան պարզ է. այն շարունակում է իրագործել իր ձախավեր ծրագիրը:

Իրական պատճառը նախևառաջ այն է, որ ստեղծված իրավիճակն իսկապես բարդ է, աննախադեպ բարդ ու խճճված: Երանի, թե մեր երկրում գտնվեին գոնե 3-4 հոգի, ովքեր ի վիճակի կլինեին ՃԻՇՏ գնահատել ստեղծված իրավիճակն ու առկա իրատեսական հեռանկարները և այդ ամենի համատեքստում Հայաստանի ու հայ ժողովրդի ամենանախընտրելի ռացիոնալ շահը, դրա իրացման անխոցելի քաղաքական մարտավարությունը: Ինքնակոչ ու անհամար Սողոմոն իմաստուններին մի կողմ թողած:

Մնացածը դատարկ աղմուկ է, ինչը բացառապես օգնում է օրվա իշխանություններին՝ հանրության նորանոր շերտերի մղելով անհուսության, անտարբերության, հիասթափության ու հանրային-պետական կյանքից օտարվածության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031