Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամի ծրագրի շահառուն բիզնես պլան է ներկայացրել և ֆոտոստուդիայի համար սարքավորումներ ստացել

Հուլիս 29,2024 17:33

«Ընդլայնում ենք ընտանեկան բիզնեսը» «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն բիզնես պլան է ներկայացրել և ֆոտոստուդիայի համար ստացել անհրաժեշտ մի շարք սարքավորումներ

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Խաչիկ Հովսեփյանը 2020 թվականին ժամկետային զինծառայող էր, երբ սկսվել է 44-օրյա պատերազմը։ Վիրավորում է ստացել աչքերի, ականջների և ոտքերի շրջանում։ Մի շարք վիրահատություններ է տարել և շուրջ 1 տարի վերականգնողական կուրսեր անցել։ Հիմա արդեն առողջությունը թույլ է տալիս սեփական բիզնեսի մասին մտածել։

Խաչիկը մասնակցել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին։ Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացին մասնակցելու ընթացքում արդեն կողմնորոշվել է և ներկայացրել ընտանեկան բիզնեսը՝ ֆոտոստուդիան, զարգացնելու բիզնես ծրագիր։

Ֆոտոստուդիան Խաչիկի ընտանիքն արդեն հիմնել էր։ Բիզնեսը զարգացնելու համար ավելի մեծ տարածք էին փնտրում։ Ընդլայնելու համար, սակայն, միայն մեծ տարածքը բավարար չէր, նաև նոր սարքավորումներ էին անհրաժեշտ։ «Իմ քայլը» հիմնադրամը Խաչիկի համար ձեռք է բերել ժամանակակից ֆոտոխցիկ, տպող սարք՝ 8-ը 1-ում, որով հնարավոր է պատկերներ տպել ինչպես թղթի, այնպես էլ շապիկի, բաժակի ու այլ իրերի վրա, և նոր համակարգիչ։

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031