Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը

Հուլիս 29,2024 17:28

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եղել մամուլի համար հայտարարություններով:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031