Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության դեպքերը ցույց են տալիս, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգի տեղադրումը խիստ անհրաժեշտություն է. Ստեփան Հասան-Ջալալյան

Հուլիս 29,2024 15:50

Տեղադրել տեսահսկման համակարգեր մանկապարտեզներում. առաջարկություն

Օրերս սոցիալական ցանցերից մեկում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում երեխային:
Խստորեն դատապարտելով տվյալ աշխատակցուհու հակամանկավարժական, հակասոցիալական վարքագիծը և ակնկալելով համապատասխան պատիժ նրա նկատմամբ՝ միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ դեռևս 2018, 2019 թվականներին հիմնավոր փաստերով բազմիցս գրավոր դիմել եմ Երևանի քաղաքապետին առաջարկելով «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների տարածքներում, բոլոր սենյակներում, բացի վարչական մասի աշխատասենյակներից, ինչպես նաև մանկապարտեզների սանհանգույցներից, տեղադրել տեսահսկման (տեսաձայնահսկման) համակարգեր, որոնք կաշխատեն տեսաձայնագրման ռեժիմով և ուղիղ, իրական ժամանակի ռեժիմով տվյալների փոխանցմամբ:

Տեսահսկման համակարգը հնարավորություն կտա երեխաների ծնողներին երեխայի մանկապարտեզում գտնվելու ընթացքում՝ ցանկացած պահի, իրենց բջջային հեռախոսների միջոցով տեսնելու, թե կոնկրետ որտե՞ղ է գտնվում և ինչո՞վ է զբաղվում իրենց երեխան տվյալ պահին:»:

Ի պատասխան իմ գրավոր առաջարկությանը՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը՝ (2018, 2019թ. դրությամբ Ա. Ստեփանյան) գրավոր հայտնել է, որ «…տեսահսկման համակարգի տեղադրումը չպետք է հետապնդի կոնկրետ աշխատողին կամ անձանց որոշակի խմբի հատուկ վերահսկելու նպատակ: …Այն խոչընդոտում է մանկավարժների համար ուսուցման ազատությանը:»:

Հաշվի առնելով՝
• վերոհիշյալ մանկապարտեզում երեխայի հանդեպ կիրառված բռնության արձանագրված վերջին զարհուրելի դեպքը,
• որ ենթադրաբար Երևանի մանկապարտեզներում կարող են լինել նմանաբնույթ դեպքեր, սակայն այս կամ այն հանգամանքով պայմանավորված դրանք մնում են չբացահայտված,
• իրենց երեխայի կամ երեխաների մանկապարտեզում գտնվելու ընթացքում ապահովության և անվտանգության առումով ծնողների հնարավոր անհանգստությունը վերացնելու անհրաժեշտությունը՝
համառորեն շարունակում եմ առաջարկել և պնդել. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզների տարածքներում, բոլոր սենյակներում, բացի վարչական մասի աշխատասենյակներից, ինչպես նաև մանկապարտեզների սանհանգույցներից, տեղադրել տեսահսկման (տեսաձայնահսկման) համակարգեր, որոնք կաշխատեն տեսաձայնագրման ռեժիմով և ուղիղ, իրական ժամանակի ռեժիմով տվյալների փոխանցմամբ:

Տեսահսկման համակարգը հնարավորություն պետք է տա երեխաների ծնողներին երեխայի մանկապարտեզում գտնվելու ընթացքում՝ ցանկացած պահի, իրենց բջջային հեռախոսների միջոցով տեսնելու, թե կոնկրետ որտե՞ղ է գտնվում և ինչո՞վ է զբաղվում իրենց երեխան տվյալ պահին:

Մանկապարտեզներում երեխաների նկատմամբ բռնության արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում տեսահսկման համակարգի տեղադրումը խիստ անհրաժեշտություն է:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031