Հնարավո՞ր է արդյոք Հայաստանից դուրս գտնվելով՝ կատարել ու ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ միևնույն սակագներով, ինչ Հայաստանում գտնվելիս: Այո՛, հնարավոր է: Դրա համար ընդամենը պետք է, որ արտերկրում գտնվելիս հեռախոսը միացված լինի ցանկացած Wi-Fi ցանցի:
Wi-Fi Calling. Այս ծառայությունը հասանելի է միայն Viva-ի բաժանորդներին: Այսինքն՝ Viva-ի բաժանորդներն Wi-Fi ցանցի միջոցով զանգ կատարելու, ստանալու, SMS ուղարկելու ու ստանալու բացառիկ հնարավորություն ունեն: Ընդ որում՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագները և ծառայությունների ներառումները: Ծառայության ակտիվացումն անվճար է:
Ի դեպ՝ Wi-Fi Calling-ի օգնությամբ Սփյուռքի մեր հայրենակիցները նույնպես կարող են մշտապես մնալ կապի մեջ Հայաստանի հետ՝ զանգեր կատարել ու զանգեր ստանալ, ստանալ և ուղարկել SMS-ներ նույն սակագնով, ինչ Հայաստանում գտնվելիս՝ մշտապես օգտագործելով իրենց հայկական համարը:
Այժմ տեսնենք, թե որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով զանգեր կատարելու/ստանալու ֆունկցիան
Wi-Fi Calling-ի միջոցով զանգեր ստացողի համար կարևոր չէ, թե որտեղ է գտնվում` արտերկրո՞ւմ, թե՞ Հայաստանում: Ընդամենը պետք է, որ Viva-ի բաժանորդը սմարթֆոնի կարգավորումներում ակտիվացնի Wi-Fi Calling-ը և միանա որևիցե Wi-Fi ցանցի, որպեսզի կարողանա կատարել կամ ստանալ զանգեր, ուղարկել ու ստանալ SMS հաղորդագրություններ: Արդեն անցյալում են այնքան ծանոթ՝ «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «Սպասիր՝ մեսենջերով զանգահարեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Ինչպես Հայաստանում գտնվելու դեպքում՝ Wi-Fi Calling-ի միջոցով արտասահմանում գտնվելիս ստացվող մուտքային զանգերն ու SMS հաղորդագրություններն անվճար են:
Իսկ որքանո՞վ է կարևոր Wi-Fi ցանցի միջոցով SMS ուղարկելու/ստանալու ֆունկցիան
Ենթադրենք՝ Դուք գտնվում եք արտերկրում և անհրաժեշտ է կատարել բանկային գործարք կամ վճարում կամ առցանց խանութներում հայտնվել են «թեժ» առաջարկներ, և գնելու համար Ձեզանից պահանջվելու է կարճ հաղորդագրության միջոցով հաստատում։ Ձեզ դրա համար անհրաժեշտ կլինի ընդամենը Wi-Fi ցանց, որի միջոցով առանց լրացուցիչ վճարների կստանաք անհրաժեշտ կարճ հաղորդագրությունը։ Ահա այն դեպքերից մի քանիսը, երբ Ձեզ անհրաժեշտ կլինի Wi-FiHYPERLINK “https://www.viva.am/Individual-customers/new-technologies/vowifi” HYPERLINK “https://www.viva.am/Individual-customers/new-technologies/vowifi”Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու հնարավորությունը.
- քարտային/բանկային գործարքի վերաբերյալ ցանկացած SMS ծանուցում,
- վարկի հերթական մարման ժամկետի վերաբերյալ SMS ծանուցում,
- SMS հաղորդագրությունների հասանելիություն՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում,
- գործնական SMS հաղորդագրություն ստանալու հնարավորություն, և այլն:
Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու՝ զանգեր կատարելու/ստանալու, SMS ստանալու/ուղարկելու համար, անհրաժեշտ է ունենալ Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:
Հեռախոսի կարգավորումներում անհրաժեշտ է ակտիվացնել Wi-Fi Calling-ը և միացնել ցանկացած Wi-Fi ցանցի: Ցանկալի է նախապես միացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode).
«Առաջին հայացքից՝ զանգեր կատարելու ու ստանալու, SMS հաղորդագրություն ուղարկելու ու ստանալու հնարավորությունը՝ Wi-Fi Calling ծառայության շրջանակում, թվում է ոչ այնքան կարևոր: Սակայն, երբ թվարկում ենք այն հնարավորությունները, որ ընձեռում է այս ծառայությունը, պարզ է դառնում, որ բացի գնային առավելությունից, այն է՝ խոսում եք հենց Ձեր համարից ու նույն սակագնով, ինչ Հայաստանում, Wi-Fi Calling-ը նաև գործնական առավելություններ ունի: Wi-Fi Calling-ի շնորհիվ նաև ստանում ու կատարում եք զանգեր, ստանում ու ուղարկում եք SMS հաղորդագրություններ` կապի մեջ մնալով աշխատավայրի, գործընկերների հետ, և ընդհանրապես՝ բոլոր այն մարդկանց հետ, որոնք սովորաբար Ձեզ հետ կապ են հաստատում՝ զանգահարելով Ձեր բջջային հեռախոսահամարին: Դուք նաև ծանուցումներ եք ստանում բանկային և քարտային գործարքների վերաբերյալ: Բոլորը չէ, որ գիտեն, որ արտերկրում եք, բոլորը չէ, որ կկարողանան կամ կցանկանան Ձեզ հետ կապվել մեսինջերներով: Wi-Fi Calling-ն անհրաժեշտություն է, եթե Դուք չեք ակտիվացրել ռոումինգը: Ի հավելում՝ Wi-Fi Calling-ից նաև կարող են օգտվել արտասահմանում բնակվող մեր հայրենակիցները՝ Viva-ի իրենց համարով հայրենիքի հետ մշտական կապ ունենալով», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Երեք հիշեցում.
- Արտերկրում Wi-Fi Calling-ից օգտվելիս՝ գործում են նույն սակագները, ինչ Հայաստանում գտնվելիս,
- Wi-Fi Calling ծառայությունը հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին:
- Ամենակարևորը. ծառայության ակտիվացումն անվճար է:
Wi-Fi Calling ու VoLTE ծառայությունների օգտատերերի ընդհանուր քանակը հատել է 1 միլիոնի սահմանը: